Թեհրանը սպառանացել է փակել Օրմուզի նեղուցը
Իրանը անհրաժեշտության դեպքում կկարողանա կարճ ժամկետում փակել Օրմուզի նեղուցը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։ Նրա խոսքով՝ եթե ստեղծվի նման քայլի համար հիմք, զինված ուժերը պատրաստ են անհապաղ իրականացնել համապատասխան գործողությունը։ Հրամանատարի հայտարարությունը հրապարակել է IRIB պետական հեռարձակողը։
Fars գործակալության տեղեկություններով՝ այսօր նեղուցի մի հատված մի քանի ժամով կփակվի՝ ռազմածովային զորավարժությունների պատճառով։ Նշվում է, որ սահմանափակումը ժամանակավոր բնույթ կկրի։
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մշակում է Իրանի դեմ երկարատև ռազմական արշավի տարբերակ՝ այն դեպքում, եթե ձախողվեն միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Ըստ հրապարակման՝ այս անգամ նախատեսվող գործողությունները կարող են ընդգրկել ոչ միայն միջուկային օբյեկտները, այլև պետական և ուժային կառույցները։ Միացյալ Նահանգներում նաև հաշվի են առնում հնարավոր պատասխան քայլերի ռիսկը։
Այսօր Ժնևում՝ Օմանի դիվանագիտական առաքելությունում, անցկացվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցով բանակցությունների երկրորդ փուլը, որի ընթացքում քննարկվել են նաև պատժամիջոցների վերացման մանրամասները։
Նմանատիպ հոդվածներ
Starlink-ը 100 տերմինալ կփոխանցի Հայաստանի կառավարությանը. ԲՏԱ նախարար
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել...
Բաքվի դատարանը հրապակել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Արայիկ Հարությունյանը և Լևո...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...