Ռուսաստանում Telegram-ի ամբողջական արգելափակումը կսկսվի ապրիլի 1-ից
Ռուսաստանում Telegram մեսենջերի ամբողջական արգելափակումը կարող է սկսվել ապրիլի 1-ից։ Այս մասին գրում է Baza տելեգրամյան ալիքը՝ հղում անելով մի քանի գերատեսչությունների իր աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ նշված ամսաթվից «Ռոսկոմնադզոր»-ը նախատեսում է սկսել հարթակի համատարած սահմանափակում՝ այն նույն մեխանիզմով, ինչպես նախկինում արվել է Instagram և Facebook սոցիալական ցանցերի դեպքում։ Վերջիններիս գործունեությունը Ռուսաստանում դադարեցվել է այն բանից հետո, երբ դրանց սեփականատեր Meta ընկերությունը ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվել երկրում։
Հաղորդվում է, որ հնարավոր սահմանափակումը կգործի Ռուսաստանի ամբողջ տարածքում։ Ըստ հրապարակման՝ հավելվածը չի գործելու ոչ բջջային կապի ցանցերով, ոչ էլ ֆիքսված ինտերնետային համակարգերով։
Հավելենք՝ պաշտոնական հաստատում տվյալ տեղեկության վերաբերյալ այս պահին չի հրապարակվել։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Օտարերկրյա հեռարձակողների համար՝ սահմանվել են նոր խաղի կանոններ․ Մխիթար Հայրապետյան
ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի մարտի 5-ին հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լր...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների արժեքը ապրանքային շուկաներում նվազել է։ «APA -Economics»-ը, հղում ա...
Ռուբլին կտրուկ թանկացել է՝ դոլարն էժանացել․ տարադրամի փոխարժեքը՝ փետրվարի 17-ին
Տարադրամի փոխարժեքներն ըստ rate.am-ի․ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 374,23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 379...