ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՑԱԽԱԼ–ը ռմբակոծել է Գազայի Ալ Քուդս հիվանդանոցի շրջակայքը

Իսրայելի բանակը սկսել է ռմբակոծել Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցի շրջակայքը, որտեղ վիրավորներից բացի ապաստանել են մինչև 12 հազար կին և երեխա։ Այս մասին հայտնում է Պաղեստինի ՆԳՆ–ն:

 

Ավելի վաղ բժշկական հաստատությունից հայտնել էին, որ տարածքի վրա հարվածները կարող են ուժեղ պայթյուն առաջացնել՝ շենքի ներսում պահվող թթվածնի բալոնների առկայության պատճառով:

 

Մինչ հիվանդանոցի վրա հարձակումը Իսրայելը նախազգուշացրել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը իր ծրագրերի մասին։ Պաղեստինյան Կարմիր մահիկը Իսրայելի իշխանություններից բազմիցս զգուշացում է ստացել բուժհաստատությունից մարդկանց տարհանելու մասին:

Քաղաքականություն