ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՑԱԽԱԼ–ը Գազայի հյուսիսում տեղադրել է Իսրայելի դրոշը

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները, ովքեր շաբաթ օրը մտել են Գազայի հատված, Իսրայելի դրոշն են բարձրացրել այդ տարածքում գտնվող տան վրա: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով համացանցում տարածված տեսանյութը:

 

Տեսանյութում նշվում է, որ «սարսափելի հանցագործությունից երեք շաբաթ անց Գազայում «401-րդ բրիգադի 52-րդ գումարտակի զինվորները բարձրացնում են Իսրայելի դրոշը...»:

 

«Մենք չենք մոռանա... մենք կանգ չենք առնի մինչև չհաղթենք»,– նշվում է տեսանյութը։

 

2005 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ անկլավում բարձրացվում է Իսրայելի դրոշը, հայտնում է լրատվամիջոցը։

Քաղաքականություն