ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա պատերազմ չէ, սա ցեղասպանություն է». բազմահազարանոց ցույց Մադրիդում
Հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Մադրիդում՝ ի նշան համերաշխության Պաղեստինի ժողովրդի հետ Մերձավոր Արևելքի հակամարտությունում։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ցուցարարները երթ են կազմակերպել Մադրիդի կենտրոնական փողոցներով։ Հավաքվածները վանկարկել են «Պաղեստին, ազատություն», «Սա պատերազմ չէ, սա ցեղասպանություն է», «Համերաշխություն Պաղեստինի հետ», «Կեցցե Պաղեստինի ժողովրդի պայքարը» և այլն։ Շատերն իրենց հետ պաղեստինյան դրոշներ էին բերել։ Հանրահավաքին աջակցել է իսպանական «Աշխատողների ընդհանուր միությունը», որը պահանջում է «անհապաղ դադարեցնել Իսրայելի ռմբակոծությունները և ռազմական գործողությունները Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ և վերջ տալ հումանիտար շրջափակմանը»:
«Վրեժխնդրությունը չպետք է շփոթել անվտանգության հետ, և ոչինչ չի կարող արդարացնել բռնությունը», - ասել է կազմակերպությունը: «Համասի դաժան հարձակումներից հետո պաղեստինցի քաղաքացիների զանգվածային պատժումը Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտում է»:
Ամբողջ օրվա ընթացքում նմանատիպ բողոքի ակցիաներ են նախատեսված Իսպանիայի այլ քաղաքներում։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտունիում շների սպանդ. կենդանապաշտպանն ահազանգում է, համայնքապետարանը` հերքում
Համացնացում լուրեր են տարածվում, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի տարածքում երեկ՝ հոկտեմբերի 29–ին, իրականա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը չի լքել իր տունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը որոշել է չլքել իր տունը Ադրբեջանի կողմից Արցախը գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա արդյո՞ք պայմանավորվածություն, որ Snoop Dogg-ը նորից կգա ՀՀ. Վարչապետի աշխատակազմից մանրմասնում են
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Snoop Dogg-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մարզպետը մանրամասնել է
Վայոց Ձորի մարզում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մոտակայքում, սահմանային իրավիճակը հանգիստ է։ Այս մասին լրագրողների հետ զ...