ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաղստանցիները փորձել են շրջել ոստիկանական մեքենան և ստիպել են ոստիկանին ներողություն խնդրել
Մախաչկալայի օդանավակայանում ցուցարարները փորձել են շրջել ոստիկանական մեքենան։ Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ–ները՝ ոստիկանը օդում կրակոցներով փորձել է ամբոխին քշել մեքենայից, սակայն ցուցարարները շրջապատել են նրան և ստիպել ներողություն խնդրել ծառայողական զենքը հանելու համար։
Ավելի վաղ Ռոսավիացիան հայտարարել էր Մախաչկալայի օդանավակայանի փակման մասին։
«Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի անհայտ անձանց մուտքի պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդանավակայանը՝ ժամանման և մեկնման թռիչքների սպասարկման համար:
Միջոցառումները գործում են մինչև իրավիճակի նորմալացում։ Իրավապահ մարմինները տեղում են։
Ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Մախաչկալայում, ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ»,– նշվում է հայտարարության մեջ։