ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ–ում իրավապահները շրջապատել են Լյուիսթոնում զանգվածային սպանության կասկածյալի տունը
ԱՄՆ Մեն նահանգի ոստիկանությունը և ՀԴԲ-ն շրջապատել են տունը, որտեղ կարող է գտնվել նախօրեին Լյուիսթոն քաղաքում զանգվածային սպանության կասկածյալը:
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում տան հարակից տարածքում գտնվող իրավապահները բարձրախոսներով կոչ են անում շենքում գտնվողներին բացել դռները։ Տան ներսից պայթյունների ձայներ են լսվում։ Սակայն դեռևս հաստատում չկա, որ կասկածյալը գտնվում է այնտեղ, հաղորդում է ABC News-ը։
Միևնույն ժամանակ, հրաձգությունից հետո Մենում մեծացել է զենքի վաճառքը հանրությանը:
Հիշեցնենք, որ առնվազն 22 մարդ է զոհվել, 60` վիրավորվել ԱՄՆ-ի Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով:
Մենի ոստիկանությունը քիչ առաջ բացահայտել է Լյուիսթոնում կրակ բացած զինված անձի ինքնությունը՝ 40-ամյա Ռոբերտ Քարդը:
Ամռանը նրան ազատ են արձակել հոգեբուժարանում բուժվելուց հետո։ Մենում տեղի ունեցած հրաձգությունը 2023 թվականին ԱՄՆ-ում 565-րդ զանգվածային հանցագործությունն էր։