Ֆրանսիայի «Tonnerre» ռազմանավ ուղղաթիռակիրը դեպի Գազայի հատված ճանապարհին է
Ֆրանսիան «Tonnerre» ռազմանավ ուղղաթիռակիրն ուղարկում է Գազայի հատվածի ափ։ Նավը լքել է Տուլոնի նավահանգիստը հոկտեմբերի 25-ին, այսօր հասել Է Իտալիայի հարավ և գործողությունների շրջան կժամանի հոկտեմբերի 29-ին:
Ֆրանսիական ռազմածովային ուժերի «Tonnerre» ուղղաթիռակիրը, ըստ պաշտոնական հայտարարությունների, որպես լողացող հիվանդանոց, տարածք կժամանի մինչև շաբաթվա վերջ։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտնում է, որ 199 մետր երկարությամբ և 32 մետր լայնությամբ «Tonnerre» նավը նաև մոդուլային հոսպիտալ է, որը կարող է տեղավորել ավելի քան 60 մահճակալ, ներառյալ 4 մահճակալ ինտենսիվ թերապիայի համար: Այն ունի նաև երկու վիրահատարան, սկաների և ատամնաբուժական գրասենյակ։Բացի այդ, նավը կարող է տեղափոխել մինչև 1000 տոննա բեռ:
Ֆրանսիան նաև Արևելյան Միջերկրական ծովում տեղակայել է ուժեղացված հակաօդային պաշտպանության «Էլզաս» բազմաֆունկցիոնալ ֆրեգատ: