Քաղաքականություն

«Պետք չէ օգտվել առիթից ու սա որոշակի եկամուտներ ձեռք բերելու հնարավորություն դիտարկել»․ նախարար

Julya
«Պետք չէ օգտվել առիթից ու սա որոշակի եկամուտներ ձեռք բերելու հնարավորություն դիտարկել»․ նախարար

ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ավելացնելով, որ մնացած անձանց տվյալները մշակման փուլում են։

 

«Ես գիտեմ, որ մեր մի շարք բնակավայրերում 50 հազար դրամով հնարավոր է տների վարձակալության հարցը լուծել։ Ինչ վերաբերում է տների վարձավճարների արհեստական թանկացումներին, ապա մենք բազմիցս այդ մասին խոսել ենք ու դիմել ենք մեր հայրենակիցներին, որ հաշվի առնելով նաև ստեղծված իրավիճակը` պետք չէ օգտվել առիթից ու սա որոշակի եկամուտներ ձեռք բերելու հնարավորություն դիտարկել»,– ընդգծեց Մկրտչյանը։

 

Նա հիշեցրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված 80 և ավելի տոկոս անձինք այս պահին տեղավորված են ՀՀ մարզերում։

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250