Գուտերեշը հերքել է մեղադրանքները, թե ինքն իբր արդարացնում է ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հերքել է այն մեղադրանքները, թե ինքն իբր արդարացնում է ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ ցնցված է իր որոշ հայտարարությունների խեղաթյուրումներից։ «Դա սուտ է։ Ամեն ինչ այլ է եղել»,- ասել է նա՝ նկատի ունենալով այն մեղադրանքը, թե ինքն արդարացնում է ՀԱՄԱՍ-ի հարձակումները։
Նա հավելել է, որ ցանկանում է ճշգրտում մտցնել, առաջին հերթին հարձակման ժամանակ զոհվածների հանդեպ հարգանքից ելնելով:
Ավելի վաղ Գուտերեշը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա տեղի չի ունեցել առանց պատճառի, պաղեստինցի ժողովուրդը 56 տարի օկուպացիայի է ենթարկվում։ Այնուհետև ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մու...
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...