Բրյանսկի մարզում 4 ուկրաինական ԱԹՍ է խոցվել
Հակաօդային պաշտպանության համակարգերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ուկրաինական 4 ԱԹՍ են ոչնչացրել Բրյանսկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Ուկրաինացի ահաբեկիչների՝ ԱԹՍ-ների միջոցով հարձակում իրականացնելու փորձը կանխվել է։ Տուժածներ և ավերածություններ չկան: Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները», - գրել է Բոգոմազը Telegram-յան ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ երկիր Իսրայելի դեմ պատերազմ է հայտարարել
Եմենը պաշտոնապես հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու մասին։ Եմենի զինված ուժերի ներկայացուցչու...
ՊՆ-ն ՈՄԱ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել. ինչ են մանրամասնում կազմակերպությունից
«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում...
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Հայտնի է, թե հակամարտության սրումից ի վեր Գազայում և Իսրայելում քանի երեխա է զոհվել
Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 2,3 հազար երեխա է զոհվել, ավելի քան 5,3 հազար...