ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական ​​նիստը

Բաքվում այսօր շարունակվելու է Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։

 

Հիշեցնենք, որ 70-ամյա արցախցին հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքը:

 

Վագիֆ Խաչատրյանն առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։

Քաղաքականություն