Օդի ջերմաստիճանը փետրվար աստիճանաբար կբարձրանա
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևան քաղաքում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում փետրվարի 17-ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։
Փետրվարի 17-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Նմանատիպ հոդվածներ
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապար...
Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ
Փետրվարի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկու...
Խաբիբ Նուրմագոմեդովը տեղափոխվել է ԱՄԷ. Մասնագետները իր տարեկան եկամուտը գնահատում են 46 միլիոն դոլար
UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը տեղափոխվել է ԱՄԷ: Այս մասին հաղորդում է Mash-ը՝ հղում անելով գրանցամատյանի տվյ...
Արշակ արքեպիսկոպոսի գործով կամայական եզրակացությունները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ. ՔԿ
Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեա...