Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ
Փետրվարի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4342 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 181 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 413, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 376, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 233, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 335 և 1461 այլ իրավախախտում։ 139 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 186-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 67-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 77-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 87-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13354 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 280 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 245 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 394, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 16 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 245, չամրակապված վարելու՝ 3242, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 145, վարելու ընթացքում ծխելու՝ 417, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 482, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 84, արագության գերազանցման՝ 1707 և 4091 այլ իրավախախտում։ 366 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 865-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 738-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 23 բեռնատար, 209-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 381-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 10 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Որոշ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանք...
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապար...
Խաբիբ Նուրմագոմեդովը տեղափոխվել է ԱՄԷ. Մասնագետները իր տարեկան եկամուտը գնահատում են 46 միլիոն դոլար
UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը տեղափոխվել է ԱՄԷ: Այս մասին հաղորդում է Mash-ը՝ հղում անելով գրանցամատյանի տվյ...
Արշակ արքեպիսկոպոսի գործով կամայական եզրակացությունները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ. ՔԿ
Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեա...