Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 10 ռուս մարզիկի նկատմամբ. նրանց թվում է Յանա Եգորյանը
Վլադիմիր Զելենսկին ստորագրել է 10 ռուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր։
«Ուժի մեջ դնել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի «Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցառումների կիրառման մասին» որոշումը», - ասվում է Զելենսկիի գրասենյակի կայքում հրապարակված հրամանագրում։
Հրամանագրին կցված է այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում։ Այն ներառում է 10 ռուս մարզիկ՝ ըմբիշներ Եվգենի Բայդուսով և Իմամ Գանիշով, բռնցքամարտիկ Ֆեդոր Չուդինով, նետաձիգ Սվետլանա Գոմբոևա, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նախագահ Արկադի Դվորկովիչ, սուսերամարտիկ Յանա Եգորյան, թեքվոնդոյի մարզիկ, օլիմպիական չեմպիոն և աշխարհի չեմպիոն Վլադիսլավ Լարին, մարմնամարզիկ Անգելինա Մելնիկովա, ձյուդոիստ Մադինա Թայմազովա և թեքվոնդոյի մարզիկ Մաքսիմ Խրամցով։
Կիևի կողմից սահմանված պատժամիջոցները ավանդաբար ներառում են Ուկրաինայում ակտիվների սառեցում, լիցենզիաների չեղարկում, պաշտոնական այցելություններ, մտավոր սեփականության փոխանցման արգելք և առևտրային համաձայնագրերի, մշակութային փոխանակման և գիտական համագործակցության դադարեցում։ Ուկրաինայի բոլոր պետական պարգևներից զրկում։
Նմանատիպ հոդվածներ
Կիևի ռեժիմը վերածվել է միջազգային ահաբեկչական բջջի․ Զախարովա
Կիևի ռեժիմը վերածվել է միջազգային ահաբեկչական բջջի՝ նեոնացիստական երանգով, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարու...
ԱՄՆ-ն համաձայն է, որ որ Իրանի հետ բանակցությունները սահմանափակվեն միայն միջուկային թեմայով
ԱՄՆ-ն համաձայնել է, որ Իրանի հետ բանակցությունները կկենտրոնանան բացառապես միջուկային հարցերի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիի...
Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածների. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամյան ալիքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հարվածներ հաս...
Հունգարիան կարող է օգտագործել ռազմավարական նավթի պաշարները
Հունգարիան կարող է ստիպված լինել իր ռազմավարական պաշարներից դուրս բերել 250,000 տոննա հում նավթ, եթե «Դրուժբա» խողովակաշ...