Արշակ արքեպիսկոպոսի գործով կամայական եզրակացությունները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ. ՔԿ
Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարութով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է շահարկվող երեք տարբեր փորձագիտական եզրակացություններին, ապա դրանք չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այս մասին Auroranews–ին հայտնեցին ՔԿ–ից:
«Ավելին, կամայական կերպով ձեռք բերված նման եզրակացությունները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ, քանի որ փորձագետի եզրակացությունը քրեական վարույթում իրավական արժեք է ստանում բացառապես այն դեպքում, երբ այն հիմնված է վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրության վրա և իրականացվում է համապատասխան դատավարական երաշխիքների պահպանմամբ։
Ուստի վարույթից դուրս, առանց պատշաճ դատավարական հիմքի և նյութերի լիարժեք ուսումնասիրության ստացված ցանկացած գնահատական չի կարող դիտարկվել ոչ որպես ապացույց, ոչ որպես փորձագետի իրավաչափ կարծիք և չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական հետևության համար»,– նշել են Քննչական կոմիտեից:։
Նմանատիպ հոդվածներ
Որոշ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանք...
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապար...
Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ
Փետրվարի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկու...
Խաբիբ Նուրմագոմեդովը տեղափոխվել է ԱՄԷ. Մասնագետները իր տարեկան եկամուտը գնահատում են 46 միլիոն դոլար
UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը տեղափոխվել է ԱՄԷ: Այս մասին հաղորդում է Mash-ը՝ հղում անելով գրանցամատյանի տվյ...