Պետք է հզորացնել ԵՄ առաքելությունը Հայաստանում. Ռոթը նշել է նպատակը
Պետք է հնարավորինս արագ հզորացնել Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, որ այս օրերին գտնվում է մեր երկրում։
«Ամբողջ սահմանի հետագա մշտադիտարկման համար պետք է հնարավորինս արագ հզորացնենք Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում, որպեսզի կայունացնենք իրավիճակը և բացահայտենք Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի վրա հնարավոր հարձակումները»,– հավելել է նա։
Ռոթը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության թիմին:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով:
Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ Երևանում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը
Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...