ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմահազարանոց պաղեստինամետ ցույցեր Նյու Յորքում և Բոսնիա և Հերցեգովինայում
Իսրայելա–պաղեստինյան էսկալացիայի սրման ֆոնին աշխարհում շարունակվում են ի պաշտպանություն Իսրայելի և Պաղեստինի անցկացվող ցույցերը:
Pars Today Russian թելեգրամյան ալիքը նշում է, որ այսօր պաղեստինամետ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել Նյու Յորքում, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում:
Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 5 087 մարդ:Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:
Ըստ աղբյուրի՝ զոհերից ավելի քան 2 հազարը երեխաներ են: Բացի այդ, ավելի քան 15 հազար 200 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ տվյալներ էին ստացվել 4 651 զոհերի մասին: