Ինչո՞ւ առ այսօր կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակին․ Բեգլարյան
Ինչո՞ւ առ այսօր ՀՀ կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին կամ գոնե ծանուցել նման մտադրության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Նման մասշտաբի ողբերգությունը, երբ շուրջ 500 անձ է զոհվել, գումարած Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկումը, առավել քան համապետական ու համազգային սգի հիմք է: Որքան էլ փաստացի սուգը շատ է մեր կյանքում, սակայն այդպիսի խորհրդանշական պետական միջոցառումները և դրանց բացակայությունը ցուցադրում են իշխանությունների գաղափարախոսական վերաբերմունքն իրադարձություններին:
Սուգ հայտարարելու վերջին հնարավորությունը կհամարեի հոկտեմբերի 29-ին՝ պատերազմի մեկնարկի 40-րդ օրը, որն, իմ կարծիքով, պետք է առնվազն եռօրյա լինի:
Համեմատության համար նշեմ, որ 2022թ. օգոստոսին երկօրյա սուգ էր հայտարարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին, որի ողբերգության մասշտաբներն անհամեմատ փոքր էին»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակ...