ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ. ՀՀ ոստիկանություն
Հանցավորության դեմ համատեղ միջոցների միջպետական ծրագրի շրջանակներում, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համակարգմամբ, տարածքային ստորաբաժանումների հետ նրանց սպասարկման տարածքներում, պարբերաբար իրականացվում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ: Հերթական համատեղ միջոցառումն անցկացվեց ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Ստուգայցեր կատարվեցին սպասարկվող տարածքի հյուրանոցներում, օտարերկրացիների կողմից վարձակալած բնակատեղիներում: Հայտնաբերվեցին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ անձինք: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման համապատասխան արձանագրություններ:
Նմանատիպ միջոցառումները շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրադրությունում Շահրամանյանը արցախցի ցուցարարների հետ փակ հանդիպում է անցկացնում
Մի խումբ արցախցիներ հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջև՝ իրականացնելով բողոքի ակցիա։  ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում է տեղի ունեցել Շահրամանյանի ներկայացուցիչների և արցախցի ցուցարարների միջև. իրավիճակը լարված է
ԼՂ ներկայացուցչության փողոցում բախում տեղի ունեցավ Սամվել Շահրամանյանի ներկայացուցիչների և արցախցի ցուցարարների միջև, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները երկրորդ անգամ ներխուժեցին Արցախի ներկայացուցչության շենք
Արցախից բռնի տեղահանված տասնյակ քաղաքացիներ երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենք։ Ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից Հայաստան եկած բուժառուները կարող են հայտնվել դրսում. «Հետք»
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ էին հավաքվել Արցախից Հայաստան եկած այն բուժառուներն ու նրանց հ...