ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները երկրորդ անգամ ներխուժեցին Արցախի ներկայացուցչության շենք
Արցախից բռնի տեղահանված տասնյակ քաղաքացիներ երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենք։
Իրավիճակը լարվեց, երբ ակցիայի մասնակիցները բղավելով հարցեր էին հնչեցնում, իսկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հեռացավ՝ ասելով, որ նման պայմաններում չի կարող պատասխաններ տալ։ Հավաքվածները երկրորդ անգամ ճեղքեցին ոստիկանական պատնեշը, և մի քանիսին հաջողվեց շենք մտնել, մյուս մասը մնում է դրսում։
Այդ ընթացքում շենք մտան նաև համազգեստով տղամարդիկ, որոնց դեմքերը փակ էին դիմակներով։ Ներկայացուցչության դռները փակվեցին։
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրադրությունում Շահրամանյանը արցախցի ցուցարարների հետ փակ հանդիպում է անցկացնում
Մի խումբ արցախցիներ հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջև՝ իրականացնելով բողոքի ակցիա։  ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում է տեղի ունեցել Շահրամանյանի ներկայացուցիչների և արցախցի ցուցարարների միջև. իրավիճակը լարված է
ԼՂ ներկայացուցչության փողոցում բախում տեղի ունեցավ Սամվել Շահրամանյանի ներկայացուցիչների և արցախցի ցուցարարների միջև, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից Հայաստան եկած բուժառուները կարող են հայտնվել դրսում. «Հետք»
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ էին հավաքվել Արցախից Հայաստան եկած այն բուժառուներն ու նրանց հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ստացել ենք աղբի վերամշակման վերաբերյալ կոնկրետ առաջարկ». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում նոր աղբավայր կառուցելու ծրագրին, տեղեկացնելով, որ ստացվել է...