Գազայի հատվածում ցամաքային գործողության մասին որոշում է կայացվել. ՌԴ-ում Իսրայելի դեսպան
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտնել է, որ Իսրայելը Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
«Ես կասեի, որ որոշումը կայացվել է։ Քանի որ լուծումը կապված է մեր առաջադրանքների կատարման հետ, որոնց մասին մենք արդեն խոսել ենք: Դա ՀԱՄԱՍ-ի բոլոր ահաբեկչական կառույցների ոչնչացումն է և պատանդների ազատ արձակումը։ Եվ, հետևաբար, առանց ցամաքային գործողության օգտագործման, դա հնարավոր չէ անել: Այդ պատճառով կարելի է ասել, որ նման որոշում կայացվել է», - ասել Է դիվանագետը։
Միևնույն ժամանակ, Բեն Ցվին չի հստակեցրել ցամաքային գործողության մեկնարկի հնարավոր ժամկետները:
«Պետք չէ մոռանալ, որ մենք ունենք ավելի քան 1400 սպանված, մենք պետք է դադարեցնենք այս ամենը, մենք պետք է լուծենք դա»,- նշել է դեսպանը:
Հիշեցնենք` ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել էր, որ շուտով հրաման կտրվի Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու մասին։