Իսրայելն արգելել է Բայդենի այցի ընթացքում ռազմական հարվածներ հասցնել Գազայի հատվածին
Իսրայելի կառավարությունն արգելել է բանակին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի ժամանակ հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Այսպիսի հայտարարություն է արել «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով ուժային կառույցների աղբյուրին։
Միևնույն ժամանակ, եթե Իսրայելի պաշտպանության ուժերը ստիպված լինեն հարձակվել հրթիռային կայանների և «Համաս»-ի ահաբեկիչների վրա, այդ գործողությունները չեն արգելվի իշխանությունների կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի նախագահը Թել-Ավիվ է ժամանել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին` իր այցով աջակցություն ցույց տալու համար Իսրայելին: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ է դիմավորել Բայդենին: Նրանց հանդիպումը տեւել է ավելի քան մեկ ժամ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո
Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն...
«Սա սպառնալիք չէ, բայց...» Պուտինը` Սև ծովում ՄիԳ-31-երի մշտական պարեկության մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են մշտական պարեկություն իրականացնել Սև ծովում։ Այս մասին Պեկինում կայացած մամուլի...
Իսրայելական բանակը հայտարարել է, որ պատերազմի հաջորդ փուլը կարող է տարբերվել սպասելիքներից
Իսրայելական բանակը պատրաստվում է Գազայի հատվածի դեմ արշավի հաջորդ փուլին, սակայն ծրագրերը կարող են չհամընկնել մոտալուտ ց...