«Սա սպառնալիք չէ, բայց...» Պուտինը` Սև ծովում ՄիԳ-31-երի մշտական պարեկության մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են մշտական պարեկություն իրականացնել Սև ծովում։ Այս մասին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ դա սպառնալիք չէ, բայց Ռուսաստանը կհետևի Միջերկրական ծովում տիրող իրավիճակին, որտեղ ամերիկացիներն այս օրերին երկու ավիակիր հարվածային խմբեր են ուղարկել։
«Իմ հանձնարարությամբ ռուսական ռազմատիեզերական ուժերը մշտական հիմունքներով սկսում են պարեկություն իրականացնել Սև ծովի օդային տարածքի չեզոք գոտում։ Եվ մեր ՄիԳ-31 ինքնաթիռները զինված են «Կինժալ» համալիրներով»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը հիշեցրել է, որ այս հիպերձայնային համակարգերն ունեն ավելի քան հազար կիլոմետր հեռահարություն 9 մախ արագությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո
Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն...
Իսրայելական բանակը հայտարարել է, որ պատերազմի հաջորդ փուլը կարող է տարբերվել սպասելիքներից
Իսրայելական բանակը պատրաստվում է Գազայի հատվածի դեմ արշավի հաջորդ փուլին, սակայն ծրագրերը կարող են չհամընկնել մոտալուտ ց...
«Եթե Ուկրաինան ցանկանում է բանակցություններ, պետք է չեղարկի այն արգելող հրամանագիրը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ երեք ժամ տևած բանակցություններից հետո լրագրողների հետ ճեպա...