Իսրայելական բանակը հայտարարել է, որ պատերազմի հաջորդ փուլը կարող է տարբերվել սպասելիքներից
Իսրայելական բանակը պատրաստվում է Գազայի հատվածի դեմ արշավի հաջորդ փուլին, սակայն ծրագրերը կարող են չհամընկնել մոտալուտ ցամաքային հարձակման լայն տարածված ակնկալիքների հետ, երեքշաբթի ասել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ, փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք պատրաստվում ենք պատերազմի հաջորդ փուլերին։ Մենք դեռ չենք ասել, թե որոնք են դրանք լինելու։ Բոլորը խոսում են ցամաքային հարձակման մասին։ Դա կարող է այլ բան լինել»,- ճեպազրույցում ասել է Հեխտը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո
Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն...
«Սա սպառնալիք չէ, բայց...» Պուտինը` Սև ծովում ՄիԳ-31-երի մշտական պարեկության մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են մշտական պարեկություն իրականացնել Սև ծովում։ Այս մասին Պեկինում կայացած մամուլի...
«Եթե Ուկրաինան ցանկանում է բանակցություններ, պետք է չեղարկի այն արգելող հրամանագիրը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ երեք ժամ տևած բանակցություններից հետո լրագրողների հետ ճեպա...