Ինչ է հայտնի Գազայի հիվանդանոցի վրա հարձակման մասին
Առնվազն 500 մարդ է զոհվել Գազայի հատվածում գտնվող Ալ-Ահլի հիվանդանոցին իսրայելական հարձակման հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։ Արմատական ՀԱՄԱՍ շարժումը բժշկական հաստատության վրա հարձակումն անվանել է ռազմական հանցագործություն և ասել, որ հիվանդանոցում կան «հարյուրավոր հիվանդներ և վիրավորներ, ինչպես նաև իրենց տներից բռնի տեղահանված մարդիկ»:
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերության խոսնակ Նեբալ Ֆարսահը Al Jazeera-ին ասել է, որ հիվանդանոցում գտնվողներից շատերն այնտեղ ապաստան են գտել Գազայի հատվածը տարհանելու Իսրայելի կոչից հետո:
«Սրանք պաղեստինցիներ են, ովքեր ապաստան էին փնտրում: Նրանք կարծում էին, որ ավելի ապահով վայրում կլինեն», - ասաց նա:
Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության խոսնակ Մահմուդ Բասալը հիվանդանոցի հարվածն անվանել է «2008 թվականից ի վեր իրականացված հինգ պատերազմներում Իսրայելի ամենամահաբեր ավիահարվածը»:
ՀԱՄԱՍ շարժման անանուն ներկայացուցիչը, հիվանդանոցի հրետակոծության մասին լուրերի ֆոնին, NBC-ին ասել է, որ արմատական կազմակերպությունը պատրաստ է մեկ ժամվա ընթացքում ազատել իսրայելցի պատանդներին, եթե Իսրայելի պաշտպանության բանակը դադարեցնի հարձակումները Գազայի հատվածի վրա:
Միաժամանակ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն տեսաուղերձում մեղադրել է Իսրայելին օգնություն ցուցաբերող ԱՄՆ-ին Ալ-Ահլիի վրա հարձակման մեջ։
«Այս կոտորածի պատասխանատվությունը կրում է թշնամին, որը հարձակվել է հիվանդանոցի, մզկիթի և եկեղեցու վրա նույն տեղում, ինչպես նաև ամերիկացիների վրա, ովքեր անսահմանափակ ծածկույթ ապահովելով այս թշնամու համար՝ թույլ են տալիս նրան իրականացնել այդ ջարդերը»,
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո
Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն...
«Սա սպառնալիք չէ, բայց...» Պուտինը` Սև ծովում ՄիԳ-31-երի մշտական պարեկության մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են մշտական պարեկություն իրականացնել Սև ծովում։ Այս մասին Պեկինում կայացած մամուլի...
Իսրայելական բանակը հայտարարել է, որ պատերազմի հաջորդ փուլը կարող է տարբերվել սպասելիքներից
Իսրայելական բանակը պատրաստվում է Գազայի հատվածի դեմ արշավի հաջորդ փուլին, սակայն ծրագրերը կարող են չհամընկնել մոտալուտ ց...