ՀՀ–ն ցանկանում է խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները. Փաշինյան
Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները։ Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց` մեր երկիրը չի ցանկանում դա որևէ կերպ հակադրել տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականին։
«Եվրամիություն–Հայաստան հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեհամակարգի վրա, և ժողովրդավարությունը ՀՀ–ի համար ռազմավարական ընտրություն է, ոչ թե հանգամանքներով պայմանավորված պատեհություն»,– ասաց ՀՀ վարչապետը։
Նա հավելեց, որ Հայաստանը հանձնառու է ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը։
Վարչապետը շեշտեց, որ Եվրամիության հետ հարաբերություններում ավելացել է նաև անվտանգային բաղադրիչ` ի դեմս քաղաքացիական առաքելության, որը մշտադիտարկում է իրականացնում Ադրբեջանի հետ ՀՀ պետական սահմանի երկայնքով։
«Եվրոպական քաղաքական համայնքի Գրանադայի գագաթնաժողովի, այսօրվա քննարկումների և Ձեր (խմբ. Եվրախորհրդարանի ղեկավար) հայտարարության արդյունքում ակնհայտ է, որ ԵՄ ինստիտուտների շրջանում ՀՀ–ի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ առկա է կոնսենսուս։ Հայաստանը նաև շահագրգռված է միջազգային իրավակարգի խթանման և զարգացման հարցում»,– նշեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը։ Մինչ այդ` սեպտեմբերին, Հայաստանի խորհրդարանը որոշում էր կայացրել վավերացնելու Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների մասին կոնվենցիային կից «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը։
Վարչապետը շեշտեց` Հայաստանն այսօր մի շարք մարտահրավերների հարցում ակնկալում է Եվրամիության աջակցությունը։ Այս շարքում առաջնահերթ է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարումը։ Փաշինյանի խոսքով` այստեղ Հայաստանը հրատապ աջակցության կարիք ունի։
Նմանատիպ հոդվածներ
Մեցոլան` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Ստրասբուրգում ՀՀ վար...
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է նախագահին իմփիչմենթի ենթարկելու հայցը
Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։ Այս մասին գրո...
«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին
Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայութ...
«Նախագահները թող պայթացնեին իրենց, ոչ թե հանձնվեին Բաքվին». Արցախի ՊԲ նախկին հրամանատար
Արցախն ու Հայաստանը երեք տարի ժամանակ ունեին պատրաստվելու համար։ 1988-91 թվականներին էլ ենք վատ վիճակում եղել․ զենք չկար...