Մոսկվայում ձերբակալել են թատրոններից մեկի՝ ազգությամբ ադրբեջանցի, նախկին տնօրենին
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մայրաքաղաքի խոշորագույն թատրոններից մեկի նախկին տնօրենին, որը կասկածվում է բյուջետային միջոցները յուրացնելու մեջ, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, գրում է «ՏԱՍՍ»-ը
Նրա խոսքով՝ Մոսկվայի բյուջեից գողացված գումարի չափը գերազանցել է 20 միլիոն ռուբլին։
«Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի աշխատակիցների հետ համատեղ, ձերբակալել են մայրաքաղաքի մի բնակչի։ Խոշորագույն թատրոններից մեկի նախկին տնօրենը կասկածվում է խարդախության մեջ», - բացատրել է գործակալության ներկայացուցիչը։
Նրանց տվյալներով՝ մշակութային գործիչը գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և կեղծ հեղինակային պայմանագրեր է կնքել իր ղեկավարած թատրոնի հետ։
Հավելենք՝ Մոսկվայում երգիծական թատրոնի նախկին տնօրենը ազգությամբ ադրբեջանցի Մամեդ Ագաևն է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժում. Mediaport
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժի այգե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանին կողմ և դեմ ցուցարարները դատարանի առջև են
Այսօր սպասվում է դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու կամ կալանքից ազատելու մասին ո...
Բողոք «ստրկության մասին օրենքի» դեմ
Բուդապեշտում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների դեմ: Ոստիկանությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մամուլում կարդացել եմ` Արարատ Միրզոյանը Սուքիասյանին պատկանող բանկում 990․000 դոլար վարկային գիծ ունի
«Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Մամիջանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության այս...