Սեպտեմբերի 1-ից կգործի անաշխատունակության և մայրության նպաստների մասին նոր համակարգ
Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ, հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարաությունը։
Նոր կարգավորումներով՝ թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինելու։ Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը դիմելու է համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ ստեղծվելու է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ, որը մշակվելու և հասանելի է լինելու գործընթացին մասնակից կողմերի համար՝ սեպտեմբերի 1-ից թողարկվող համակարգի միջոցով։
Ստացված տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով հաշվարկվելու է նպաստը, որից հետո ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է վճարման, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը ՊԵԿ-ի միջոցով փոխանցվելու է գործատուին, որպեսզի վերջինս առաջիկա աշխատավարձի վճարման հետ վարձու աշխատողին վճարի նաև նպաստի՝ իր միջոցներից վճարման ենթակա մասը (անաշխատունակության առաջին 7 օրվա համար)։
Նմանատիպ հոդվածներ
Խորհրդարանը 2020-ի բյուջեի նախագիծը քննարկում է ընդամենը 20 պատգամավորի ներկայությամբ
Հայաստանի Ազգային ժողովն արդեն երրորդ օրն է՝ քննարկում է 2020 թվականի բյուջեի նախագիծը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ձերբակալել են Արթուր Այվազյանին (Մանախ) և նրա զինակից ընկերներին
Երեկ Սյունիքի մարզում հայ կամավորները փակել էին միջպետական ճանապարհը` պահանջելով ներկա իշխանություններից վերադարձնել իրե...
Արտակարգ դեպք Արցախում․ ականի պայթյունից 2 սպա է վիրավորվել, 1 զինծառայող հրազենային վիրավորում է ստացել
Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյո...
Միակ երկիրն է, որը ձգտում է իր անվտանգությունն ապահովել ագրեսիայի և օտար հողերի զավթման միջոցով․ Էրդողան
Օրենքն անտեսող Իսրայել պետությունն այսօր վտանգ է ներկայացնում ոչ միայն Պաղեստինի և Լիբանանի, այլև ողջ մարդկության համար:...