Քաղաքականություն
Ուկրաինայում խաղաղության ճանապարհն անցնում է Նյու Դելիով․ Սպիտակ տունն
ԱՄՆ Սպիտակ տան առևտրի և տնտեսական հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն Bloomberg հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «Ուկրաինայում խաղաղության ճանապարհն անցնում է Նյու Դելիով»:
Նավարոն նշել է, որ Սպիտակ տունը պատրաստ է կիսով չափ կրճատել առևտրային սակագները արդեն վաղը, եթե Հնդկաստանը դադարեցնի ռուսական նավթի գնումները։
Հնդկաստանը այս մեղադրանքները անարդար է համարում։ Մեկնաբանելով Նավարոյի հայտարարությունները՝ երկրի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը նշել է, որ Չինաստանը մնում է ռուսական նավթի հիմնական գնորդը, իսկ ռուսական հեղուկ բնական գազինը՝ Եվրամիությունը, հաղորդում է DW-ն։
Նմանատիպ հոդվածներ
Կես դարում առաջին անգամ ԱՄՆ-ի տնտեսական աճը կարող է գերազանցել Չինաստանին․ Բայդեն
Եթե ուժ կիրառվի, ինձ կտեսնեք Ամուլսարի պոստերում․ Ռուբեն Մելիքյան
WRed
Սա ողբերգական ժամանակահատված է, բայց նաև հնարավորություն՝ ինչից սկսել. Արմեն Սարգսյան
WRed