Ես կոչ եմ անում Իրանին անհապաղ քայլեր ձեռնարկել. իրենց երկիրը երբեք միջուկային զենք չի ստանա. Ռուբիո
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության՝ միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Ես կոչ եմ անում Իրանի առաջնորդներին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի երաշխավորեն, որ իրենց երկիրը երբեք միջուկային զենք չի ստանա, բռնեն խաղաղության ուղին և, որպես հետևանք, նպաստեն Իրանի ժողովրդի բարգավաճմանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Հավելենք՝ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել էր, որ եթե Եվրոպական եռյակը պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ, ապա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ ողջ համագործակցությունն ու փոխազդեցությունը լիովին կվտանգվի և գործնականում կդադարեցվի:
Նմանատիպ հոդվածներ
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
Ալիևը՝ խաղաղության գործընթացի մոտալուտ ավարտի մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս
Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, դերասան և ինտերնետային աստղ, միլիոնատեր Դեն Բիլզերյանը պատրաստվում է կրկին այցելել...
ՀԱՊԿ-ը կողմ է հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի արագ կնքմանը
ՀԱՊԿ անդամ երկրները հռչակագրով աջակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը։Կրեմլի...