Իրանը համաձայնել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ներկայությանը՝ պայմանով, որ նրանք ազգությամբ ռուս լինեն
Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Բորուջերդին հայտարարել է, որ Թեհրանը համաձայնել է Բուշերի ատոմակայանում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ներկայությանը՝ պայմանով, որ նրանք անպայման ազգությամբ ռուս լինեն:
«Այցը կսահմանափակվի միայն Բուշերի ատոմակայանով, այն էլ այն պատճառով, որ վառելիքի նոր բեռնումը պետք է իրականացվի գործակալության հսկողության ներքո, և մենք ընդունեցինք այդ պայմանը՝ պնդելով, որ տեսուչներն անպայման պետք է ռուս լինեն»,- ասել է Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Բորուջերդին:
Հիշեցնենք՝ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել էր, որ եթե Եվրոպական եռյակը պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ, ապա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ ողջ համագործակցությունն ու փոխազդեցությունը լիովին կվտանգվի և գործնականում կդադարեցվի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Ուեսթի փաթեթը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման բանակցային փաթեթի մասին, ընդգծել...
Կեղծը Ձեր տված թյուրիմացությունն է․ պիտի պատասխան տաք․ Վարդանյան
Ձեր կեղծ ու սուտ ասածների համար պիտի պատասխան տաք: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարել է «Քաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ քարտեզներ են միջնորդների կողմից տրամադրվել կողմերին․ Կոստանյան
Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի չենք սրում, նորմալ աշխատանքային գործընթաց է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում&n...
Սաակաշվիլի՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին․ խաղաղություն Կովկասում չի լինի, քանի դեռ Ռուսաստանը միջամտում է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյ...