Լոնդոնից Պեկին թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռուսաստանում․ ուղևորները մնացել են ինքնաթիռում
Լոնդոնից Պեկին թռչող և Նիժնևարտովսկում վայրէջք կատարող Air China ավիաընկերության ինքնաթիռի ուղևորները դեռևս գտնվում են ինքնաթիռում։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմինները։
Ռոսավիացիայի տվյալներով՝ Air China-ի Boeing 777-300 ինքնաթիռի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Ռուսաստանի այլընտրանքային օդանավակայանում՝ Լոնդոն - Պեկին չվերթն իրականացնելիս։ Նախնական պատճառը շարժիչներից մեկի անսարքությունն է։ Անձնակազմը շտապ ազդանշան է տվել և խնդրել վայրէջք կատարել։
Հետագա տեղափոխման համար Air China-ն որոշել է Նիժնևարտովսկ ուղարկել պահեստային ինքնաթիռ։ Այն, ինչպես սպասվում է, կժամանի Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին և կմեկնի Պեկին ժամը 18:00-ին։ Ինքնաթիռում եղել է 265 մարդ՝ անձնակազմի 15 անդամ և 250 ուղևոր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազախստանում բռնկված անտառային հրդեհը տարածվել է գյուղերի ուղղությամբ
2 օր առաջ Ղազախստանի հյուսիսում սկսված անտառային հրդեհը տարածվել է մերձակա գյուղերի ուղղությամբ, որոնցից 1841 մարդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկարգություններ և բախումներ Թբիլիսիում․ ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ
Թբիլիսիում ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ջրցան մեքենաներն ու արցունքաբեր...
Այրվում է БТР. ՌԴ սահմանին իրավիճակը կտրուկ լարվել է
Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ իրավիճակը Ռուսաստանի Դաշնության սահմաններին կտրուկ վատթարացել է։Wargonzo-ի...
ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն, բայց դեռ կա 3-րդը. Արսեն Բաբայան
«Վարդենիսից հենց նոր տեղեկացա, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն»: Այս մասին ֆեյսբուքյան էջքու...