Թուրքիան կշարունակի նպաստել Ուկրաինայի անվտանգության հաստատմանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հեռախոսազրույցի ժամանակ պատմել է Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակման կարևորության մասին՝ հայտնելով իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ բարձր մակարդակի շփումներ իրականացնելու համար։


«Նախագահ Էրդողանը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է Ալյասկայում և Վաշինգտոնում շփումներին, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ ապահովելու համար, որ պատերազմն ավարտվի երկարատև խաղաղությամբ, և որ Թուրքիան կշարունակի նպաստել Ուկրաինայի անվտանգությանը՝ խաղաղության հաստատմամբ», - հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։


Զրույցի ընթացքում Էրդողանը խոսել է Ուկրաինայում հակամարտության «արդար լուծում» գտնելու հնարավորության մասին և ընդգծել, որ երկու կողմերի միջև բանակցությունները պետք է ամրապնդվեն և շարունակվեն։


«Նախագահ Էրդողանը նաև հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ իրականացնելու բարձր մակարդակի շփումներ, որոնք կհարթեն խաղաղության ճանապարհը», - ասվում է հայտարարության մեջ։

Քաղաքականություն