Թեհրանը համարժեք պատասխան կտա եվրոպական եռյակի որոշմանը. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանը համարժեք պատասխան կտա եվրոպական երկրների այս անօրինական և անարդարացի գործողությանը՝ իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու և ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր օրինական իրավունքներն ու շահերը միջազգային իրավունքին և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին համապատասխան, և հույս է հայտնել, որ երեք եվրոպական երկրները պատասխանատու դիրքորոշում կընդունեն՝ հաշվի առնելով իրական հանգամանքները։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր. «Ես կոչ եմ անում Իրանի առաջնորդներին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի երաշխավորեն, որ իրենց երկիրը երբեք միջուկային զենք չի ստանա, բռնեն խաղաղության ուղին և, որպես հետևանք, նպաստեն Իրանի ժողովրդի բարգավաճմանը»:
Հիշեցնենք՝ «Եվրաեռյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միջուկային ծրագրի պատճառով հինգշաբթի գործարկել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման 30-օրյա գործընթացը, ինչը, հավանաբար, Իսրայելի և Միացյալ Նահանգների Իրանի ռմբակոծությունից երկու ամիս անց կհանգեցնի լարվածության սրման, ըստ Reuters-ի՝ ասված է «Եվրաեռյակի» երկրների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե որ օբյեկտն է 4 անգամ էժան գնով սեփականաշնորհել Միքայել Մինասյան. armdaily.am
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Միքայել Մինասյանի և Սերժ Սարգսյանի կողմի...
«Կանդիդատ» ծածկանունով գործող օտարերկրյա գործակալը Վանեցյանը չի. Հրաչյա Հակոբյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ժողովուրդ հասկանալի է չէ՞, որ Հա...
Զելենսկին եզրակացություններ կանի արտերկիր մեկնած ուկրաինացիների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ Կ...
Պեսկովը հայտնել է` որն է Ռուսաստանի գլխավոր նպատակը
Ռուսաստանի համար այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն է և դրա նպատակների իրականացումը, ասել...