Բագրատ Սրբազանի նամակը ԱԱԾ մեկուսարանից
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․
«Դուք թաթախեցիք ձեր ձեռքերը արդարների արյան մեջ
Օգոստոսի 21-ին ևս մեկ ավելորդ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը։ Եվ դեռ ավելի ցնցող էր «մեղադրական» եզրակացությունների ուղղակի պատճենված լինելը։ Իսկ Աղվան Արշակյանի դեմ գիշատչային դրսևորումը լիովին արտահայտեց «մեղադրող» կոչվածների դահճային հոգին՝ ամեն գնով ծառայել տիրոջը՝ ուրիշների կյանքի հաշվին իրենց «տունը պահելով»։ Դուք այս օրերին ձեր ձեռքերը թաթախեցիք արդարների արյան մեջ…
Այսու, չարի դեմ այս պայքարում ևս մեկ ճակատամարտ պարտվեցինք, սակայն վստահեցնում եմ, որ հաղթելու ենք պատերազմում՝ որպես բարու, արդարության, ճշմարտության և սիրող հաղթանակ։ Մեր կյանքի թիվ 1 ահաբեկիչը գողացել է իմ, մեր կենսագրությունը, բայց դուք ձեր անարդարությամբ և ապօրինությամբ հարստացնում եք այն։ Եվ հետևաբար, «քավ լիցի ինձ պարծենալ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչն է, որով աշխարհը խաչված է ինձ համար, իսկ ես՝ աշխարհի»։
Ի վերջո և փառք Աստծո, դուք մեզ հավասարապատիվ դարձրեցիք առաքյալներին, մարգարեներին, մեր հայրերին և հենց այսօր Բաքվի բանտերում տառապանքով անցնող մեր եղբայրներին և հենց Իրեն՝ մեր Տեր Հիսուսին, ովքեր դատվում էին այսպես կոչված պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանքով։ Եվ դարձյալ պիտի կրկնեմ՝ մեզ համար պատիվ է և նախընտրություն այս ճանապարհն անցնել մեր հայրերի հետ, քան բաժին ունենալ ուրացողների հետ։
Սուրբ Ներսես Շնորհալու հետ մենք էլ կրկնում ենք.
«Չար մշակողին, չար սերմանց նորին չորացո զպըտուղն» և սաղմոսի պատգամով.
Նրանք փոշի կդառնան հողմի առջև և Տիրոջ հրեշտակը կնեղի նրանց։
Նրանց ճանապարհները խավարի և գայթակղության մեջ կլինեն և Աստծո հրեշտակը կհալածի նրանց»։
Եվ հետևաբար, Հաղթանակն այլընտրանք չունի…
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան»։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը Տավուշի մարզպետին հետ է կանչել արձակուրդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի n 289-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է...
Հայտնի է՝ երբ դատարան կներկայանա Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 4-ին կներկայանա Նյու Յորքի դատարան։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Միևնույն ժամանա...
Միլլերը` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին զարգացումները և ընթացիկ իրադարձությունները...
Հայաստանը դատապարտում է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարած...