ՀԱՄԱՍ–ը նոր նացիստներն են. Բենյամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ իսրայելցի պատանդների և պաղեստինցիների անվտանգության համար։
Ելույթ ունենալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Նեթանյահուն աշխարհին կոչ է արել հաղթել ՀԱՄԱՍ–ին:
«ՀԱՄԱՍ–ը նոր նացիստներն են. Համասը ԴԱԻՇ է, որոշ դեպքերում ավելի վատ, քան ԴԱԻՇ-ը։ Եվ ինչպես աշխարհը միավորվեց՝ հաղթելու նացիստներին, ինչպես աշխարհը միավորվեց՝ հաղթելու ԴԱԻՇ-ին, այնպես էլ աշխարհը պետք է միավորվի Իսրայելի թիկունքում՝ ՀԱՄԱՍ–ին հաղթելու համար: Դա Իրանի, «Հըզբոլլահի» և ՀԱՄԱՍ–ի չարիքի առանցքի մի մասն է», - ասել է Նեթանյահուն։
«Նրանց նպատակը, նրանց բացահայտ նպատակը Իսրայել պետությունը ոչնչացնելն է։ ՀԱՄԱՍ-ի բացահայտ նպատակն է սպանել որքան հնարավոր է շատ հրեաների, և միակ տարբերությունն այն է, որ նրանք կսպանեին մեզանից յուրաքանչյուրին, նրանք կսպանեին մեզանից յուրաքանչյուրին, եթե կարողանային»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզը և Երևանը վաղը կձևակերպեն ֆրանսիական զենքի մասին համաձայնագրեր. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու...
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արցախը՝ Ադրբեջանի տնտեսական շրջան, Ստեփանակերտը՝ Խանքենդի. ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագիրը
ՌԴ ՊՆ–ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից. կա ավելի քան 500 զոհ
Հրապարակվել են Գազայի հատվածում հիվանդանոցի հրթիռակոծման առաջին կադրերը: Պաղեստինյան ԶԼՄ–ները, վկայակոչելով երկրի ա...