Սա պատերազմ է «լույսի և խավարի, մարդկության և անասնականության միջև». Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում ելույթում հայտարարել է, որ Իսրայելի շարունակական պատերազմը Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորումների դեմ «գոյաբանական պայքար է խավարի ուժերի դեմ»։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
«Նույնիսկ 75 տարի անց անկախության պատերազմը չի ավարտվել»,- ասել է Նեթանյահուն խորհրդարանի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ։
«Մենք կհաղթենք, որովհետև վտանգված է այստեղ մեր գոյությունը», - ասել է նա՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը նմանեցնելով նացիստական Գերմանիային և հակամարտությունը անվանելով «պատերազմ լույսի և խավարի ուժերի միջև, մարդկության և անասնականության միջև»:
Իսրայելի վարչապետը վերահաստատել է, որ իրենց «նպատակը ՀԱՄԱՍ-ի դեմ հաղթանակն է, դրա տապալումն իշխանությունից»:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Որ դեպքում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի մոտ 200 պատանդի. Իրանի ԱԳՆ-ն հայտնել է
ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել մոտ 200 պատանդի, եթե Իսրայելը դադարեցնի ավիահարվածները Գազայի վրա, հայտարարել է Իրանի արտաք...
Իսրայելի կողմից Գազայի հարավի համար հումանիտար հրադադարը կտևի 5 ժամ
Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավի համար սպասվող հումանիտար հրադադարը կսկսվի ժամը 10:00-ին և կտևի հինգ ժամ, հաղորդում...
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռներ է արձակել Թել Ավիվի օդանավակայանի ուղղությամբ
«Ալ Քասամ» բրիգադը (ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը) հայտարարել , որ հրթիռներ է արձակել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի...