Իսրայելի կողմից Գազայի հարավի համար հումանիտար հրադադարը կտևի 5 ժամ
Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավի համար սպասվող հումանիտար հրադադարը կսկսվի ժամը 10:00-ին և կտևի հինգ ժամ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով i24 հեռուստաալիքին։
Նշվում է, որ այդ ընթացքում Գազայի որոշ բնակիչների կթույլատրվի Եգիպտոս մեկնել «Ռաֆահ» անցակետով, կթույլատրվի մարդասիրական օգնության մուտքը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբների հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Բացի այդ, զանգվածային հրթիռային հարվածներից հետո կազմակերպության գրոհայինները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողությունը։ Հարձակումից հետո մի քանի օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսել են ավիահարվածներ հասցնել Գազայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ քաղաքացիական: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 150 իսրայելցու։
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է հանդիսանում տարածաշրջանում։ ՄԱԿ-ի որոշմամբ, ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ, 1947-ին որոշվեց ստեղծել երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, բայց ստեղծվեց միայն իսրայելական պետությունը: Իսրայելը, համաձայնություն հռչակելով երկու պետությունների սկզբունքի հետ, պաղեստինյան տարածքները վերջնականապես չազատեց։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
«Իրանն իր կարմիր գծերն ունի». ԱԳ նախարար
Իրանը ՄԱԿ-ի միջոցով ուղերձ է հղել Իսրայելին այն մասին, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրում չի ուզում և...
ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը մոտեցել է Ռուսաստանի սահմանին
Ռուսաստանյան Սու-27 կործանիչը թույլ չի տվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչուին Սև ծովի վրա...
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտարարել է...