Որ դեպքում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի մոտ 200 պատանդի. Իրանի ԱԳՆ-ն հայտնել է
ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել մոտ 200 պատանդի, եթե Իսրայելը դադարեցնի ավիահարվածները Գազայի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Այդուհանդերձ, խմբավորումը չի հաստատել նման առաջարկն ընդունելու տեղեկությունը:
«ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պահվող քաղաքացիներին և խաղաղ բնակիչներին ազատ արձակելու համար, սակայն նման միջոցառումները պահանջում են նախապատրաստություններ, որոնք անհնարին են Գազայի տարբեր հատվածների դեմ սիոնիստների ամենօրյա ռմբակոծությունների պայմաններում», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:
Հայտնի է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատված է տարել Իսրայելում առևանգված 199 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կոչնչացվի
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը բացել է արտակարգ կառավարության առաջին նիստը, որի ժամանակ հայտարարել է,...
Իսրայելի կողմից Գազայի հարավի համար հումանիտար հրադադարը կտևի 5 ժամ
Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավի համար սպասվող հումանիտար հրադադարը կսկսվի ժամը 10:00-ին և կտևի հինգ ժամ, հաղորդում...
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռներ է արձակել Թել Ավիվի օդանավակայանի ուղղությամբ
«Ալ Քասամ» բրիգադը (ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը) հայտարարել , որ հրթիռներ է արձակել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի...