«Հույս ունեմ, որ մեր տղաները վաղը լավ, մարտական խաղ կցուցադրեն». Պետրակով
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսում ասել է.
«Հույս ունեմ, որ մեր տղաները վաղը լավ, մարտական խաղ կցուցադրեն։ Հույս ունեմ, որ նրանք հասկանում են նոյեմբերի 18-ի հանդիպման նշանակությունը։
Հյուսիսային Մակեդոնիայի թիմի մասնակցությամբ շատ հանդիպումներ ենք դիտել։ Թիմը հիմա առաջադիմում է, տղաները շատ լավ ակումբներում են խաղում, հարձակման հրաշալի գիծ ունի։ Ուժեղ եվրոպական թիմ է, ցուցադրում է բարձր որակի ֆուտբոլ»,- նշել է Պետրակովը։
Հիշեցնենք՝ Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին: