Գազայի հատվածում առավոտյան զոհվել է ավելի քան 50 խաղաղ բնակիչ
Պաղեստինի արտաքին գործերի նախարարության տվյալներով` միայն Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առավոտյան զոհվել է ավելի քան 50 խաղաղ բնակիչ:
Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են:
ՀԱՄԱՍ խմբավորումը սրան պատասխանել է՝ հայտարարելով Թել Ավիվի հրթիռակոծման մեկնարկի մասին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը մոտեցել է Ռուսաստանի սահմանին
Ռուսաստանյան Սու-27 կործանիչը թույլ չի տվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչուին Սև ծովի վրա...
Որ դեպքում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի մոտ 200 պատանդի. Իրանի ԱԳՆ-ն հայտնել է
ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել մոտ 200 պատանդի, եթե Իսրայելը դադարեցնի ավիահարվածները Գազայի վրա, հայտարարել է Իրանի արտաք...
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կոչնչացվի
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը բացել է արտակարգ կառավարության առաջին նիստը, որի ժամանակ հայտարարել է,...