Գազայի հատվածում ցամաքային գործողությունը հետաձգվել է. հայտնի է պատճառը
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը եղանակի պատճառով հետաձգվել է մի քանի օրով: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Իսրայելի զինված ուժերի աղբյուրներին:
Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը պետք է սկսվեր այս շաբաթավերջին, սակայն այն որոշել են հետաձգել մի քանի օրով՝ ամպամած եղանակի պատճառով, որը կբարդացնի իսրայելցի օդաչուների եւ անօդաչու թռչող սարքերի օպերատորների՝ օդից ցամաքային ուժերին աջակցելու հնարավորությունները:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
«Իրանն իր կարմիր գծերն ունի». ԱԳ նախարար
Իրանը ՄԱԿ-ի միջոցով ուղերձ է հղել Իսրայելին այն մասին, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրում չի ուզում և...
ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը մոտեցել է Ռուսաստանի սահմանին
Ռուսաստանյան Սու-27 կործանիչը թույլ չի տվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչուին Սև ծովի վրա...
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտարարել է...