Իսրայելը նշել է` ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողության հիմնական առաջնահերթությունը
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ ռազմական գործողության գլխավոր առաջնահերթությունը պատանդներին փրկելն է, որոնք «ամենայն հավանականությամբ» պահվում են ստորգետնյա տարածքում, հաղորդում է Israel Today-ը։
Մատնանծելով Գազայի հատվածում «թունելների բարդ ցանցը»՝ Կոնրիկուսը CNN-ին ասել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից առևանգված 150-200 մարդիկ «հավանաբար պահվում են գետնի տակ տարբեր վայրերում»:
«Ժամանակակից զինվորականների համար չափազանց դժվար է կռվել նման խիտ բնակեցված քաղաքային տարածքում»: Կոնրիկուսը հայտարարել է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի հարձակվի խաղաղ բնակչության վրա։
«Բայց կրկին, մենք պետք է հիշենք... մենք պատրաստվում ենք կռվել անողոք թշնամու դեմ, որը խնդիր չունի օգտագործելու այն ամենը, ինչ հասանելի է... խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան և քաղաքացիական ենթակառուցվածքները ռազմական նպատակներով օգտագործելով», - ասել է Կոնրիկուսը:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
«Իրանն իր կարմիր գծերն ունի». ԱԳ նախարար
Իրանը ՄԱԿ-ի միջոցով ուղերձ է հղել Իսրայելին այն մասին, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրում չի ուզում և...
ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը մոտեցել է Ռուսաստանի սահմանին
Ռուսաստանյան Սու-27 կործանիչը թույլ չի տվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչուին Սև ծովի վրա...
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտարարել է...