Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք. Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի 2805-ամյակը
Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։
«Ե՛վ որպես երևանցի, և՛ որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն, քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են»,–գրել է Ավինյանը։
Նա նշել է`Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։
Նշենք, որ 2020 թվականից «Էրեբունի-Երևան»-ին նվիրված միջոցառումներ չեն անցկացվում` կապված ինչպես 2020 թվականի պատերազմի, այնպես էլ դրան պարբերաբար հաջորդող ռազմական գործողությունների հետ։
Երևանի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվել էին «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից
Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքով զինվորականների շրջանում 200 - ից ավելի զոհ կա, քա...
«Ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի». Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին Պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր էջում գրում է․ «Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմ...
Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց է եղել. փաստաբան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կտրո...
Հռոմի Պապը՝ Արցախի հոգևոր հուշարձանների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին...