Reuters-ի լուսանկարիչը զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են Լիբանանում իսրայելական կրակից
Իսրայելական զորքերը հրասայլերից կրակ են բացել հարավային Լիբանանի շրջանի ուղղությամբ, որտեղից պաղեստինյան արմատականները զինված հարձակում են նախաձեռնել:
Ալմա էլ-Շաաբի շրջանում կրակի տակ են հայտնվել մի շարք լրատվական գործակալությունների ֆոտոլրագրողներ և «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի նկարահանող խումբը։ Զոհվել է լիբանանցի լուսանկարիչ Իսամ Աբդալլան, ով աշխատել է Reuters-ում, ևս երկուսը վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոց։
Ավելի վաղ Լիբանանի բանակի մամուլի վարչությունը հայտնել է, որ Ալմա էլ-Շաաբի բարձունքում հրթիռակոծվել է լիբանանցի զինվորականների դիտակետը, սակայն տուժածներ չկան:
Լրագրողները մեկնել են այդ սահմանամերձ շրջան՝ ռեպորտաժներ պատրաստելու, և ճանապարհին հրետակոծվել են իսրայելական հրասայլերից:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը Հայաստանում. հաջորդ շաբաթվա սկզբին անձրև կգա
Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը...
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է...
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը սկսում է նվազել
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը, 18-ին առանձին շրջաններու...
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել են Ալբերտ Բազեյանն ու ևս 7 հոգի
«Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ 8 անդամ, այդ թվում՝ Ալբերտ Բազեյանը, ինչպես նաև այլ անձինք ձերբակալվել են։ Տեղեկութ...