Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով
Հայաստանի միջազգային գործընկերներն ավելի քան 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով։Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով` ևս 35 մլն եվրո այլ եղանակով կհատկացվի։
«Դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների կամ խնդիրների լուծման համար»,–ասաց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ միջազգային գործընկերներից երկու շաբաթների ընթացքում ստացել են ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է ըստ մարզերի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հոգալու համար։
Նմանատիպ հոդվածներ
Պետդեպն արձագանքել է Politico-ի՝ առաջիկայում Ադրբեջանի՝ Հայաստան հնարավոր ներխուժման մասին հրապարակմանը
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տ...
Ադրբեջանցիներն արգելանքի էին վերցրել և որոշակի ժամանակ անց ազատ արձակել. Ներսիսյանը մանրամասնում է
Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չ...
«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին
Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայութ...
Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաըն...