Մեր խմբակցությունը չի մասնակցում․ քաղաքապետի երդման արարողությանը լրագրողների համար 14 ազատ տեղ կա. Երիցյան
Լրագրողներն ահազանգում են, որ երդման արարողությանը ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք չի թույլատրվում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։
«Պատճառը, իբր, հյուրերի մեծաթիվ քանակն է, ներսում տեղ չկա, քանի որ մեր խմբակցությունը չի մասնակցում, առնվազն 14 ազատ տեղ կա լրագրողների համար», - գրել է նա:
Հիշեցնենք՝ այսօր Երևանի քաղաքապետարանում ընթանում էր նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկա էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը, ի դեպ, Հայաստանի անկախությունից հետո Երևանի առաջին քաղաքապետն էր։
Ավինյանը ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվեց հետևել Սահմանադրությանն ու օրենքներին, կատարել քաղաքի ավագանու որոշումները, բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, ամեն օր աշխատել հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, պաշտպանել քաղաքացիների օրինական շահերը։
Հավելենք, որ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի մուտքի ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ոտքի չկանգնեց։
Նմանատիպ հոդվածներ
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...
Տրամաբանական կլինի, եթե ՌԴ-ն ընտրեն որպես կարգավորման հարթակ․ Պեսկով
Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտար...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...