Երևանին հորդորել են տեղեկատվություն տրամադրել լրտեսող ծրագրերի օգտագործման վերաբերյալ․ ԵԽԽՎ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հորդորել է հինգ երկրների կառավարություններին երեք ամսվա ընթացքում տեղեկատվություն տրամադրել լրտեսական ծրագրերի օգտագործման վերաբերյալ։
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որտեղ մասնավորապես նշվում է, որ լրտեսական ծրագրերը ոչ լեգիտիմ նպատակներով օգտագործվել են Եվրոպայի խորհրդի անդամ մի քանի երկրների կողմից։
Հաստատելով Pegasus-ի և նմանատիպ լրտեսական ծրագրերի և գաղտնի պետական հսկողության մասին բանաձևը՝ Վեհաժողովը հորդորել է Լեհաստանին, Հունգարիային, Հունաստանին, Իսպանիային և Ադրբեջանին անհապաղ և ամբողջությամբ հետաքննել այդ ծրագրերի չարաշահման բոլոր դեպքերը, հայտնաբերման դեպքում պատժամիջոցներ սահմանել և փոխհատուցում տրամադրել տուժածներին։
Բանաձևով նաև կոչ է արվում Եմ անդամ մյուս երկրներին, որոնք, «կարծես, ձեռք են բերել կամ օգտագործել Pegasus-ը», երեք ամսվա ընթացքում պարզաբանել դրա օգտագործումը և այն վերահսկելու մեխանիզմները։ Այստեղ նշվում են Գերմանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների անունները։
Միջազգային իրավապաշտպան կառույցների տվյալներով՝ 2015 թվականից ի վեր աշխարհի ավելի քան 5 տասնյակ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Pegasus լրտեսական հավելվածի միջոցով գաղտնալսել են լրագրողների, ակտիվիստների, քաղաքական գործիչների, իրավաբանների և դիվանագետների։
Նմանատիպ հոդվածներ
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...