Տիգրանաշենցին ապրելու է իր առօրյա կյանքով. վարչական ղեկավար
Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադայում ստորագրած փաստաթղթից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Արցախի Հանրապետությունից զատ, Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու հայկական 8 գյուղեր, որոնք համարվում են անկլավներ։
Փաշինյանը սա հաստատեց նաև երեկ՝ հարցազրույցի ժամանակ։
Անկլավ համարվող Տիգրանաշենի վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը MediaHub-ի հետ զրույցում նշել է, որ չի կարող հստակ ասել, թե ինչ է իրենից ենթադրում անկլավների փոխանակման գործընթացը, սակայն մի բան պարզ է, որ իրենք իրենց գյուղի տերն են։
«Տիգրանաշենցին ապրելու է իր առօրյա կյանքով. իր տունն է, իր հողն ու ջուրն է։ Բայց ես չեմ կարող պատասխանել, թե ինչ գործընթաց է լինելու։ Այնպես չէ, որ հիմա հասունացել է մի իրավիճակ, որ պետք է գյուղը թողնենք ու դուրս գանք, մեզ ոչ ոք չի ասել, որ պետք է գյուղը լքենք»,- ասել է նա։
Ստեփանյանը նշեց, որ այս հարցերը պետք է ուղղել իրավասու մարմիններին.
«Գուցե որոշ բաներ մենք սխալ ենք հասկանում, սխալ մեկնաբանում, բայց իրենք պիտի ասեն, թե ինչ է փոխանակվում ու ինչի համար»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի դպրոցներից մեկում մերժել են արցախցի երեխային ընդունել իրենց մոտ
Ադրբեջանական վերջին վայրագությունների արդյունքում հայաթափվեց ողջ Արցախի Հանրապետությունը, մարդիկ կորցրին ամեն հնարավոր բ...
Զինծառայողը, որի սրտի զարկը վերականգնվել էր, գիտակցության է եկել
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վեր...
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 3...
Այս պահին Եգիպտոս մեկնելը վտանգավո՞ր է. ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանում են
Վերջին օրերին զարգացող պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մտահոգությունների առիթ է դարձել ՀՀ այն քաղաքացիների շրջանո...